01 12 2020

Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են բերման ենթարկվածներին

Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են բերման ենթարկվածներին

ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արման Աբովյանը՝ հավելելով, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են: Աբովյանը նշեց, որ իր տեղեկություններով ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում այս պահին գտնվում է 4 բերման ենթարկված քաղաքացի, իսկ բերման ենթարկվածների հիմնական մասը Նորքի բաժանմունքում են, և իրենք Կենտրոնի բաժանմունքից կուղևորվեն այնտեղ:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին անում։ Մի խումբ քաղաքացիներ փակել էին Մաշտոցի պողոտան, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ