27 11 2020

Ո՞ւր գնամ, ո՞վ է որոշում՝ որտեղ ապրեմ, ո՞վ է ստորագրել համաձայնագիրը, ես թքած ունեմ․ Չարեքթարի բնակիչ



«Ես այստեղ ծնվել, մեծացել եմ, այստեղ է հորս աճյունը, ո՞ւր գնամ։ Ո՞վ է ստորագրել այդ համաձայնագիրը։ Ես թքած ունեմ»,- ասում է Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սարյանը, ով ժամանակին կռվել է Աֆղանստանում «ուրիշի» հողի համար, անցել է արցախյան առաջին պատերազմի միջով՝ պաշտպանելով հայրենիքը։

Նա նշում է, որ ոչ ոք չի կարող իրեն ստիպել հրաժարվել իր հարազատ հող ու ջրից, որն իր արժանապատվությունն է, և միակ բանը, որը չի կարող կորցնել։

«Քիչ այն կողմ իմ հոր գերեզմանն է, հենց դուրս գանք, նրանք պղծելու են։ Ի՞նչ է, ես պետք է ընդունեմ այդ, ասեմ, այդպե՞ս էլ պետք է լիներ։ Թող մտածեն նրանք, ովքեր իմ տուն են գալիս, գալիս են ոչ խաղաղությամբ, այլ զենքով... Ես մահապարտ չեմ, պաշտպանում եմ իմ տունը, իմ պատիվը»,- ռուս բլոգերին ասում է Աշոտ Սարյանը:

Վերջինս հայտարարեց՝ իր համար նշանակություն չունի, որ Նիկոլ Փաշինյանը պայմանագիր է ստորագրել, ինքը չի լքի գյուղը և իր հետ այնտեղ գտնվող 47 համագյուղացիների հետ պատրաստ են պայքարելու մինչև վերջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ