27 11 2020

Կա՞ մեկը, որ տեղյակ լինի սահմանների համար պատասխանատու մարմնի պարտականություններից, թե՞ ոչ. Սարհատ Պետրոսյան

Կա՞ մեկը, որ տեղյակ լինի սահմանների համար պատասխանատու մարմնի պարտականություններից, թե՞ ոչ. Սարհատ Պետրոսյան

Պետական կառավարման համակարգում կա՞ մեկը, որ տեղյակ լինի սահմանների համար պատասխանատու լիազոր մարմնի պարտականություններից, թե՞ ոչ. մարդիկ ընկած Google Maps-ով փորձում են հասկանալ` որտեղով է անցնում մեր սահմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը:

«Այսօրվա կառավարության ու ԱԺ-ի նիստերն ահագին բան բացահայտեցին և հույս ունեմ շատերը կանեն իրենց եզրահանգումները, բայց դրանց դեռ կհասցնենք անդրադառնալ։ 

Մինչ այդ, մեկ անգամ էլ անդրադառնանք սահմաններին։

Ուղղակի ինձ հետաքրքիր է, պետական կառավարման համակարգում կա՞ մեկը, որ տեղյակ լինի սահմանների համար պատասխանատու լիազոր մարմնի պարտականություններից, թե ոչ։ Մարդիկ ընկած Google Maps-ով փորձում են հասկանալ որտեղով է անցնում մեր սահմանը:

Ես հասկանում եմ, հիմարաբար Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի ու քարտեզագրության ՊՈԱԿ-ը անձնական մաղձի համար մի քանի ամիս առաջ փակած ղեկավարությունը դժվար թե կարողանա նման աջակցություն տրամադրել, բայց ամեն դեպքում ունեն պարտավորություններ, որի համար վճարվում են ու պահում մոտ հազար հոգանոց հիմնարկություն։

Փոխարեն մի խեղճ ու կրակ զինվորականի ուղարկեք, որ ռազմական քարտեզներով ինչ-որ բաներ փորձի բացատրել, ուղղակի բացեք Կադաստրի կոմիտեի մի կես տարի առաջ հաստատված կանոնադրությունը, որում գրված է.

«11. Կոմիտեի գործառույթներն են`

27) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների իրականացում:

29) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցություն»»,- գրել է Պետրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ