Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սոթքի հանքավայրի շուրջ շրջանառվող լուրերին գրել է․
«Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ: Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը