26 11 2020

Ի՞նչ կարող է խորհուրդ տալ Փաշինյանին մի մարդ, որը թույլ էր տվել, որ Սորոսի հիմնադրամը «հոշոտի» կրթական ոլորտը. «Армянская вендетта»



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ Իսկ ի՞նչ կարող է խորհուրդ տալ Փաշինյանին մի մարդ, ով թույլ էր տվել, որ Սորոսի հիմնադրամը «հոշոտի» կրթական ոլորտը: Այդ մասին գրում է «Армянская вендетта» տելեգրամյան ալիքը:

« Մի մարդ, որը դուրս էր նետել դպրոցական ծրագրից «եկեղեցու պատմություն» առարկան և ցանկացել ոչ պարտադիր դարձնել հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության դասավանդումը: Մարդ, ով կոպտել էր Հայ առաքելական եկեղեցու քահանաներին, ով մեղադրել էր «Այբ» դպրոցի ղեկավարությանը կողոպուտի մեջ՝ չկարողանալով անգամ ապացուցել դա: Մարդ, ով իրականացնում էր բոլոր տեսակի ԼԳԲՏ նախաձեռնություններ և իրականացնում դրանց լոբինգը: Մարդ, ով ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի նախաձեռնողն էր, իսկ նախկինում ակտիվորեն մասնակցել էր հակառուական հանրահավաքներին և այլն:

Ինչո՞վ է այդքան պարտական Փաշինյանը Արայիկ Հարությունյանին, որ նշանակել է նրան՝ ոչ պոպուլյար նախարարին, իր գլխավոր խորհրդականի պաշտոնում: Մի՞թե, Փաշինյանը մինչ օրս չի հասկանում պետական պաշտոններում Սորոսի զավակների և ռուսատյացների նշանակման ամբողջ պատասխանատվությունը»,- գրում է հայտնի տելեգրամյան ալիքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ