Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԳ նորանշանակ նախարարի հայտարարությանն առ այն, որ ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ: Աշոտյանի գրառումը՝ ստորև.
«Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարին փոխանցեք, որ հայկական բանակը չի պարտվել։
Պատերազմը մոտեցրել է, պատերազմն ուժգնացրել է, պատերազմում մեզ միայնակ է թողել, պատերազմից առաջ երկիրը թուլացրել է եւ պատերազմում պարտվել է գործող դավադիր խունտան։
Պատերազմի փաստի եւ արդյունքների մեջ հսկայական մեղք ունի ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Ազգային աղետի ներկա ծավալներում արտաքին քաղաքական գերատեսչության մեղավորությունն ավելի մեծ է, քան հայ զինվորականինը։
Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր։
Ձեր դավադիր խունտան թշնամուն հանձնեց անգամ այն տարածքները, որ բանակն արյամբ պահել էր։
Նամուս ունեցեք. սսկսվեք ու ստոր հիմարություններ մի խոսեք։
Չնայած ինչու եմ զարմանում։ Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը