Նոր պարոն վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո մեր անելիքների մասով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանը:
«Ես չեմ մեկնաբանում, թե դա ինչ փաստաթուղթ է, ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունները: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին մեր զինվորները դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրը՝ անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը, իսկ դիվանագիտության մեջ չեմ համարում, որ ձախողում եղել է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը