Սենատորը հիշեցրել է, որ Ադրբեջանը, օգտվելով Թուրքիայի օգնությունից եւ համավարակի հետ կապված իրավիճակից, ագրեսիա է սկսել: Սենատորը ընդգծել է Լաչինի՝ որպես Արցախի հետ կապող օղակի նշանակությունը Հայաստանի համար: Նա հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ընդհանուր սահման ստեղծել:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առանցքային նշանակություն ունի: Մենք պաշտպանում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Լավ կլիներ Ղարաբաղի ինքնորոշման գործընթաց սկսել: Բայց առաջնահերթության տեսակետից ավելի կարեւոր է, որ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչի Արցախը եւ այդ գործոնն օգտագործի որպես երկարաժամկետ գործիք: «Բնապահպանական խումբը» կողմ է քվեարկելու օրինագծին»,- ասել է Գիյոմ Գոնտարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը