21 11 2020

Բոլորդ էլ նախկին եք, ու թե նախկին-ներկա եք անում, ուրեմն աթոռակռիվ եք անում․ Վահե Եփրիկյան

Բոլորդ էլ նախկին եք, ու թե նախկին-ներկա եք անում, ուրեմն աթոռակռիվ եք անում․ Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Ամենավատ նախկինը երիցս լավ է, քան Նիկոլին երբևէ հանցակցած, բայց չապաշխարած նոր կոչեցյալը. Նիկոլը կես կամ մեկ տարի չէ՝ դավաճան է դարձել ... Նախկինին վերադարձ չի լինելու, ներկան՝ մերժված է. փակեք պետությունը, պրծեք էլի ... Ասե՞լ եմ, չէ՞՝ մի օր արթնանալու եք կոլոնիայում կամ գուբերնայում։ Մենակ Հայաստանում ա ներկա քաղաքականությունն իրականացվում ապառնի ժամանակով։ Սաղդ էլ նախկին եք՝ բոլորդ ու անխտիր ու թե նախկին ֊ ներկա եք անում, ուրեմն աթոռակռիվ եք անում՝ հայրենիքը նախկին ու ներկա չունի, դա《Նոր Հայաստանի》թեմա ա, դուրս եկեք էդ ակամա դավադրությունից, թե՞ նախկիններ ասելու խերից հիմա էլ ներկաներ ենք ասում, որ խերվենք նորերով, ու վերջապես էդ նորերն ովքե՞ր են, Նիկոլի դեռ երեկվա օրթախները՞. մեղանչել եք, իսկ ե՞րբ մեղա եկաք։

Զզվեցի էս սիրուց մերժված պարմանուհու օրակարգից ... Պետությունը վարի եք տվել, լիրիկական զեղումների մեջ եք ... Մնում ա խոստովանեք՝ Նիկոլի օրթախներդ, որ խմում եք, նախկիններին եք զանգում ... Նիկոլի հեռացման անհագ ցանկություններդ նմանվում ա քաղաքական օրգազմի իմիտացիայի. էսքանով խելքներդ հավաքեք գլուխներդ ու միք փորձի մի կրակոցով երկու նապաստակ խփել՝ Նիկո՛լ, գնա՛ գոռալը ոչ ոքի ալիբին չի լինելու։ Էս ա՝ #Նիկոլը_պետք_է_հեռացվի, իսկ երկիրը կարող են ոտքի կանգնացնել նրանք, ովքեր կարողացել են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ