20 11 2020

«Իմ քայլի» պատգամավորները կապվում են ինձ հետ ու ասում՝ Փաշինյանը վախեցնում է․ Վանեցյան

«Իմ քայլի» պատգամավորները կապվում են ինձ հետ ու ասում՝ Փաշինյանը վախեցնում է․ Վանեցյան

Նիկոլ Փաշինյանն այսօր պատանդի կարգավիճակում է պահում «Իմ քայլը» խմբակցությանը, իրավապահ համակարգին, որպեսզի նրանք պաշտպանեն իր իշխանությունը։ Այս մասին «5֊րդ ալիք» ՀԸ եթերում ասած ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իմ քայլի» պատգամավորները տարբեր եղանակներով կապ են հաստատում ինձ հետ և ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է, ասում է` ով իմ դեմ խոսեց, դավաճան է։ Օդում կախված լուրերի համաձայն` կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին ուղղորդում է դեպի պատգամավորներ, որպեսզի նրանք գնան և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով պատգամավորներին պահեն Նիկոլ Փաշինյանի շուրջ»,-նշեց Վանեցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ