Մարտակերտի գյուղերի մասով կարելի էր քարտեզը նայել և տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք, Արցախի վերջին վարչատարածքային բաժանումով եղել են Մարտակերտի շրջանում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին` ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Պետք չէ չհիմնավորված հայտարարություններ անել: Ինչ մնում է Ձեր որակավորումներին, կխնդրեմ` մնաք էթիկայի կանոնների շրջանակում և մեղադրանքներ հնչեցնելիս հստակ լինել»:
Բալյանին արձագանքեց պատգամավորը, արդյունքում վեճ ծագեց նրանց միջև, իրավիճակը փորձեց հանդարտեցնել Լենա Նազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը