18 11 2020

Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը` նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի կողմից լիակատար հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո:

Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ