17 11 2020

Վաղը Մոսկվայում Ղարաբաղի հարցով հանդիպում կկայանա. Զախարովա

Վաղը Մոսկվայում Ղարաբաղի հարցով հանդիպում կկայանա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА Новости-ին հայտնել է, որ վաղը` նոյեմբերի 18-ին, Մոսկվայում տեղի կունենա Ղարաբաղի հարցով հանդիպում: Նրա խոսքով` ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանած դիվանագետները կքննարկեն ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Հանդիպման մասին հայտնել է նաև ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ