2,5 տարի առաջ ինչ-որ մարդկանց խմբակ չարաշահելով ժողովրդի վստահությունը եկավ իշխանության: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Իշխանության եկան մարդիկ, ովքեր իրենց անցյալով, կեսագրությամբ, գործունեությամբ որևէ կապ և առնչություն չունեին Արցախի ազատագրական պայքարի, Արցախի և մեր ազգային համակարգի հետ: Անցնող 2,5 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունը զավթած խմբակը ամեն ինչ արեց մեր ազգային դիմադրողականությունը թուլացնելու համար՝ պառակտելով հայ ժողովրդին, նրան բաժանելով սևերի և սպիտակի, հեղափոխականի, հակահեղափոխականի, պայքարելով մեր եկեղեցու, մեր պատմության, մեր ազգային արժեքների դեմ:
Այս իշխանությունը քայքայիչ գործունեություն իրականացրեց նաև բանակում, Ապրիլյանի հանձնաժողովը դրա վառ ապացույցն է, որը հետևողականորեն պառակտեց և վարկաբեկեց գեներալներին, զինվորներին, իսկ այդ գործը վստահված էր Անդրանիկ Քոչարյան անունով ծերունի ավազակին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը