16 11 2020

Հասարակական և քաղաքական գործիչները՝ համացանցը ալեկոծած Փաշինյանի գրառման մասին

Հասարակական և քաղաքական գործիչները՝ համացանցը ալեկոծած Փաշինյանի գրառման մասին

Երեկ ողջ գիշեր հայկական ֆեյսբուքն ալեկոծել էր Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Վարչապետը քաղաքական և հասարակական գործիչների գնահատմամաբ քաղաքացիական պատերազմի կոչ է արել․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերին իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»։

Դրան հաջորդեց ֆեյսբուքյան բուռն քննարկումները, գրառմանն անդրադարձան թե հասարակ քաղաքացիները և թե տարբեր գործիչներ։ Նշենք, որ դրան քննադատաբար էին մոտենում թե քաղաքական գործիչները թե հենց վարչապետի համակիրները։

Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի գրառման արձագանքների մի մասը՝ ֆեյսբուքում։

Թերևս շատ օպերատիվ արձագանքեց այս գրառմանը ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա գրել է․

«Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:

Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար»:

Այնուհետև գրառմանն արձագանքեց Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը Վարագ Սիսեռյանը «վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ.

  1. Աշխատանքից ազատման դիմում գրել
  2. Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը

Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»։

Վարագ Սիսեռյանը միակը չէր, որ վարչապետի գրառումից հետո որոշեց լքել թիմին։ Մանդատը որոշեց վայր դնել նաև իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը

«Սիրելի հայրենակիցներ, այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված։ Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,- գրել է նա։

Իսկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կոնկրետ հանցակազմէ տեսնում վարչապետի հրառման մեջ․

«Ն.Փաշինյանի վերջին գրառումը պարունակում է ՀՀ քրօր 222 հոդվածի 3-րդ մասով քրգործ հարուցելու բոլոր հիմքերը։ Բանդիտիզմով քրգործը պետք է հարուցվի անհապաղ։ Եթե որևէ ընդդիմադրի, որևէ դատավորի, որևէ մեկի քթից մի կաթիլ արյուն հոսի, ապա ամբողջական պատասխանատվությունը Ն.Փաշինյանի և նրա քաղաքական թիմում մնազած անձանց վրա է»։

Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով գրառմանը գրել է․

«Հայաստանի վարչապետի աթոռին նստած գերագույն խելագարը ասում է` զինվորներին սպասում ենք Երեւանում, ինչ-որ հարցեր ունենք լուծելու: Էս մարդը խելագար է, անեծք է էս ժողովրդի գլխին,  գնացել, թուրքի առաջ կզել է, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր, վաճառել է մեր հայրենիքի կեսից ավելին,  Երեւանում նոր պատերազմի կոչեր է անում: Քո բազմաթիվ մեղքերին եւս մի քնաիսը մի ավելացրու, խելքդ գլուխդ հավաքի: Հարգելի հայրենակիցներ, մենք ունենք 2 ճանապարհ, կամ այս խելագարին պետք է հեռացնենք ճանապարհից եւ փրկենք մեր երկիրը,  կամ պետք է թույլ տանք` էս երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա եւ վերջնականապես կորցնենք մեր երկրի մնացած մասը: Քաղաքական մեծամասնություն, դուք պատասխանատվություն եք կրում, այս խելագարի համար, իր յուրաքանչյուր գործունեության համար, հասկացեք, գիտակցեք: Սա մեր երկիրը պատրաստվում է տանի նոր փորձությունների: ՀՀ սիրելի քաղաքացիներ, պետք չէ անտարբեր լինել սրան: Այ հայ ժողովրդի անեծք, խելքդ գլուխդ հավաքի»,-ասում է նա:

Սաղաթելյանի խոսքով` մենք ունենք երկու ճանապարհ. կամ այս խելագարից ազատվում ենք, կամ թույլ ենք տալիս մեր երկրում հաստատվի բռնապետություն:

Այդ ընթացքում «Իմ քայլի» շարքերը որոշեց լքել պատգամավոր Թագուհի Թովմասյանը

«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Նա գրել է. «Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։

Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»։

Նշենք, որ ամուսնու գրառմամբ «սրտիկ» էմոջիով կիսվել էր տիկին Աննա Հակոբյանը, ինչից կարելիէ ենթադրել, որ նա կիսում է իր ամուսնու, երկրի վարչապետի ՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու գաղափարին։

Ի դեպ՝ կիսվելու մասին, այդ գրառմամբ կիսվել էր նաև ԱԺ փոխնխագահ Ալեն Սիմոնյանը, սակայն «անհայտ պատճառներով» կիսված գրառումը էջից ջնջել էր։

Իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանն էլ արձանագրել էր․ ««Շնորհակալ եղեք դավաճան հարբեցողին։

Նա արձանագրեց, որ էլ չկա նախկին ու ներկա։

Կա խելագար ու մնացածը

Կա արյան ծարավ դավաճան ու մնացածը

Կա հող հանձնող ու մնացածը

Հա հայ մարդուն մեկ այլ հայ մարդու վրա

հարձակվելու կոչ անող ու մնացածը

Կա Էրատոյի ամուսին ու մնացածը

Կա սպանության կոչ անող ու մնացածը։

Ո՞վ ես դու հայ մարդ ու որտե՞ղ ես դու: Որն է քո ընտրությունը»։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարն Կարեն Ճշմարիտյանն էլ գրել է․ «Դուք չլսեցիք...

Դուք նայում էիք, բայց չէիք տեսնում:

Դուք լսում էիք, բայց չէիք ընկալում:

Դուք կարդում էիք, բայց չէիք հասկանում:

Փորձում էին բացատրել, բայց դուք չէիք ցանկանում լսել:

Ձեզ փաստեր էին ներկայացվում` անհերքելի, անժխտելի փաստեր, բայց դուք չէիք հավատում, պատասխանում էիք` «Բայց ասում են...»:

Հայտարարում էին, որ « Չի կարելի...», իսկ դուք ասում էիք` «Կարելի է... »:

Ձեզ ասում էին` «Չի կարող այդպիսի բան լինել...», իսկ դուք պատասխանում էիք` «Կարող է...»:

Ձեզ ասում էին`«Ախր, շատ վատ է լինելու...», իսկ դուք պատասխանում էիք` « Ոչինչ, կարևորն այն է, որ «ասում են...»»:

Դուք չլսեցիք...

Դուք մոռացության էիք տվել ձեր իսկ անցյալը...»:

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների թիմը լքելու «շքերթը» վարչապետի գրառման ֆոնին շարունակվում էր․ հեռանալու մասին գրառում  կատարեց նաև Լուսինե Բադալյանը:

«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև

երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է ։

Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին .

Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն , ես այն հետ վերցրի , որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ ։

ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ`Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր , որպես ձեզ հետ երբեմն`նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։

եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը։

Շնորհակալ եմ ըմբռնման համար»,- գրել է նա:

Ռազմական փրձագետ Տիգրան Աբրահամյանը գրել է. «Վերջը մենք պետություն ունե՞նք։ ԱԱԾ, ոստիկանություն, դիմում եմ ձեզ։ Դեռ ուշ չէ ապացուցելու, որ դուք գոյություն ունեք և ծառայում եք օրենքին, ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։ Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու։ Ժամանակը գնաց»։

Սակայն վարչապետի գրառման մեջ որևէ արտոսովա բան չէր տեսնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանայանը։

Նա գրել է․ «Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։

Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի»։

Անհավատալի է, սակայն մի քանի ժամվա ընթացքում արձագանք եղավ նաև ԱՄՆ դեսպանից, այն դեսպանը, որից 45 օր տևող պատերազմի ընթացքում այդպես էլ հստակ գնահատական չհնչեց․

«Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում»,- ասել է դեսապան Լին Մ․ Թրեյսին:

ՎԵՏՕ նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը գրել է. «Սիրելի ԱԱԾ և ՊՊԾ սպաներ, դուք գիտեք ինչ պետք է անել... Ձեր գործողություններով պարտավոր եք կանխել քաղաքացիական արյունալի, եղբայրասպան պատերազմը»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է․

«Բայց, կարծես ոմանց թվում է, որ վարչապետն, իսկապես դիմում է առաջնագծի զինվորներին։ Հարգելիներս, պա՞րզ չի, որ առաջնագծի զինվորները կամ բացահայտ զայրացած են իրենց պարտության մատնած վարչապետի դեմ, ինչպես Աշոտ Մինասյանը, կամ ատամները սեղմած լռում են։ Իր հերթական ստով ու կեղծիքով, «առաջնագծի զինվորներ» ասելով, վարչապետը նկատի ունի իր կողմից զինած ավազակախմբերը, ինչպես «Հեղափոխության պահապաններն» էին, խաղաղ ժամանակ։

Արդեն պարզ է, վարչապետի ժամերը հաշված են։

Հ․Գ․ Կարծում եմ, որ շատերի աչքերը բացվեցին և հասկացան, թե ով էր 2008թ․ մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն», - գրել է նա։ 

Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադառնալով այդ գրառմանը ասել է․

«Հայաստանի վարչապետի և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է։ Ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և  բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար»

Լրացվում է․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ