Երևան է ժամանել ռուսական զրահամեքենաների նոր խմբաքանակ և խաղաղապահների մի մասը:
«Հերթական 18 Իլ-76 և երկու ԱՆ-124 «Ռուսլան» օդանավերը 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով, որոնք ուղարկվել են Հայաստան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողությանը, վայրէջք են կատարել Երևան քաղաքի օդանավակայաններում: Ռուս զինծառայողները բեռնաթափել են նյութատեխնիկական միջոցները, զինամթերքն ու ռազմական տեխնիկան», - ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները 58 սարքավորում են հասցրել Հայաստան՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստերններ, էքսկավատորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը