14 11 2020

Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում հայկական եկեղեցիների պահպանման կարևորության մասին

Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում հայկական եկեղեցիների պահպանման կարևորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունների իրականացման ասպեկտները: Կողմերը գոհունակություն են հայտնել կրակի դադարեցման պահպանմամբ:

Հաղորդագրության համաձայն` Ալիևի հետ զրույցում Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարածքներում, որոնք փաստաթղթով անցել են Ադրբեջանին, գտնվում են քրիստոնեական վանքեր և եկեղեցիներ: Այդ համատեքստում ընդգծվել է այդ սրբավայրերի անվտանգության պահպանման և բնականոն եկեղեցական գործունեության ապահովման կարևորությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ