Երկիրը թուրքին հանձնած դավաճանական վարչախմբի հրամանով Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:
«Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների նկատմամբ իրականացվող այս ռեպրեսիվ թատրոնը, մի կողմից, նպատակ ունի կանգնեցնել սկսված ժողովրդական ընդվզումը, իսկ մյուս կողմից՝ շեղել հանրության ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքով ստորագրված՝ Արցախը թշնամուն հանձնելու մասին հայտարարությունից:
Նույնիսկ ամբողջ ընդդիմադիր քաղաքական վերնախավի ձերբակալմամբ հնարավոր չէ մոռացության մատնել հայրենիքի նկատմամբ իրականացված դավաճանությունը: Չի՛ ներվելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը