13 11 2020

ՌԴ-ն ոչ թե մենակ է թողել Հայաստանին, այլ գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը խնդրի կարգավորման համար. Զախարովա

ՌԴ-ն ոչ թե մենակ է թողել Հայաստանին, այլ գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը խնդրի կարգավորման համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճապազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությանը:

Կարևոր հայտարարությունները ստորև`

«Այս օրերին ամենատարբեր կարծիքներ են հնչում: Ասեմ, որ Ռուսաստանը ոչ թե մենակ է թողել Հայաստանին և հայերին, այլ գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը իրավիճակի կարգավորման համար: Խոսքը գնում է դիվանագիտության, միջազգային իրավունքի, բանակցային գործընթացի մասին, իսկ վերջում նաև խաղաղապահ ուժերի»։

«Բոլոր նրանք, ովքեր թերթերում, հեռուստաեթերներում բուռն քննարկումներ են անում այս օրերին, պետք է հիշեն, որ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունը և ապագան ապահովում են ռուս խաղաղապահները»:

«Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված վարձկանները, ցավոք, չեն անհետացել. մենք ելնում ենք այն բանից, որ այդ հարցը կլուծվի, իսկ դրա համար անհրաժեշտ են նաև տարածաշրջանում խաղաղությամբ հետաքրքրված բոլոր կողմերի ջանքերը»:

«Ղարաբաղում երբեք չեն լինի թուրք խաղաղապահներ: Կնրկնում եմ այն, ինչի մասին երեկ խոսել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ռուս-թուրքական կենտրոնը կգործի Ադրբեջանի տարածքում` առանց տեղաշարժման առաքելության»:

Մարիա Զախարովայի ճեպազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ