13 11 2020

Սրանք պիտի գնան, դա ազգային անվտանգության և արժանապատվության հարց է․ Արմեն Աշոտյան

Սրանք պիտի գնան, դա ազգային անվտանգության և արժանապատվության հարց է․ Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն, որ սրանք պիտի գնան, ազգային անվտանգության եւ արժանապատվության հարց է։

Չգիտեմ, ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը եւ համապարփակ ճգնաժամից, որում հայտնվել ենք մի խումբ անհայրենիք վիժվածքների պատճառով։

Վերջիվերջո, անձերը կարեւոր չեն լինելիւ։ Կարեւոր են լինելու մարդկանց մասնագիտական եւ բարոյական որակները։

Բայց ինձ համար մի բան շատ հստակ է։

Այն արժապատիվ սերունդը, որ արյան ու կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում եւ ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում եւ Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։

Այդ տղերքը հող հանձնող չէին, նրանք հայրենիքի դառը քաղցրությունը գիտեն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ