12 11 2020

Դուք թուրքի հետ ընկերություն անող տեսակ եք, հայրենիքը ծախող տեսակն եք. Արա Վարդանյան

Դուք թուրքի հետ ընկերություն անող տեսակ եք, հայրենիքը ծախող տեսակն եք. Արա Վարդանյան

Քաղաքական գործիչ Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիտե՞ք ինչում է նիկոլապաշտների տարբերությունը նորմալ մարդկանցից. Ասեմ. Դուք հայրենասեր եք մինչև առաջին արկը ընկնի Հայաստանի վրա։ Հենց դա պատահի, դուք ձեր ունեցած չունեցածը կոպեկով ծախելու եք ու գնաք այլ երկիր։ Տո ձեր գործն էլ մի քիչ վատանա դնելու եք ու փախնեք։ Դուք թուրքի հետ ընկերություն անող տեսակն եք։ Դուք, "միայն թե նախկինները չգան" բառերի ներքո, հայրենիքը ծախող տեսակն եք։ Այո, ձեզ մեկ է ինչ է լինելու, բայց միայն նախկինները հետ չգան։ Դուք թուրք էլ ձեր տուն կհրավիրեք մուղամ լսելու։ Ձեր ու ձեր պեսներնի պատճառով է հայ ազգը ցեղասպանվել. Ձեր ու ձեր պեսների պատճառով է հայ ազգը պառակտվել. Ձեր ու ձեր պեսների պատճառով է ալիևը այսօր ու վերջին 3 տարին տենց խոսում։

Թե՞ մոռացել եք, որ նախկինների ժամանակ ալիևը կովի հայացքով վախվորած նայում էր Հայաստանը ներկայացնողներին։ Մոռացե՞լ եք։ Հա հիշեցի, նրանք "մարդասպան են, գող, թալանչի"։ Նրանք չգիտես ոնց պատերազմ են հաղթել, չգիտես ոնց երկիր կառուցել, չգիտես ոնց Հայաստանը լսելի դարձրել. Չգիտես ոնց...

Հայաստանը 2008 թվականի մարտի մեկին ճաք տվեց, բայց դիմացավ։ Հայաստանը ՊՊԾ-ի գրավման ժամանակ ճաք տվեց, բայց կրկին դիմացավ։

Բայց ոչ, ոնց կարող էր "ժողովուրդը" հանդուրժել ամուր Հայաստան։ Եվ ահա 2018 թվականին Հայաստանը էլ չդիմացավ, քանդվեց։ Ստեղծվեց "ժողովրդի" պահանջած Հայաստանը. Գործ տվողների Հայաստանը, սև ու սպիտակի Հայաստանը, Վեհափառի վրա հարձակվողների Հայաստանը, գյոթ ու բոզին պաշտպանողների Հայաստանը, ազգայինը քանդողների Հայաստանը։ Մի խոսքով դեմոկրատիայի բաստիոն Հայաստանը։ Լավ էր չէ՞։ Բա իհարկե լավ էր... Ձեր համար այսօր էլ է լավ։ Ձեր համար Արցախը արժեք չէ, այլ բեռ։

Նախկինների՞ն եք մեղադրում, լավ եք անում։ Միայն թե թուրքի դեմ դարպասը իրենք չբացեցին, այլ դուք։ Միայն թե Արցախը իրենք չհանձնեցին, այլ դուք։ Միայն թե երկիրը իրենք քաոսի չվերածեցին, այլ դուք։ Նախկինների սխալները բոլորիցդ լավ գիտեմ, հավատացեք։ Բայց չկա գետ մեկ նախկին որին ձեր բոլորի հետ միասին կփոխեմ...

 Ուզում եք այս ամենին վերջ դնել, մասնակցեք համաժողովրդական պայքարին։

Չե՞ք ուզում, ձեր որոշելիքն է։ Ուրեմը դռներդ բացեք ու թուրքին սպասեք։ Ինքը ձեր համար ավելի լավն է...

Եվ վերջում.. թրքասերներ

Չեմ համբուրում բոլորիդ, չեմ խոնարհվում ձեր առաջ, զզվում եմ բոլորիցդ...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ