12 11 2020

Արցախում եմ, գամ, գնալու եմ Ազգային Ժողով, հայտարարությունից տեղյակ չեմ․ պատգամավոր

Արցախում եմ, գամ, գնալու եմ Ազգային Ժողով, հայտարարությունից տեղյակ չեմ․ պատգամավոր

Բոլորի նման տեղյակ չեմ եղել՝ ինչ փաստաթուղթ է ստորագրվում։ Այս մասին Yerevan.Today-ի այն հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, իրենց խմբակցության անունից հրապարակված հայտարարությունից հետո, տեղյակ եղե՞լ է հողերի հանձնման հայտարարությանը, պատասխանել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ես Արցախում եմ, ոչնչից տեղյակ չեմ։ Գամ Երևան, կգնամ իմ գործին՝ ԱԺ։ Ես ոչ մեկից փախչելու պատճառ և առիթ չունեմ։ Ինքս էլ բոլորի, այդ թվում և՝ նախագահի նման տեղյակ չեմ եղել՝ ինչ փաստաթուղթ է ստորագրվում։ Հետևաբար չեմ կարող պատասխանատու լինել մի բանի համար, որից տեղյակ չեմ։ Մնացածը՝ Երևանում»,- նշեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ