Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն, դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով: Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն: Դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Թքած, որ Արցախ ենք կորցրել, թքած, որ Շուշիում արդեն ազան է հնչում...Կարևորը իրենք կառչած մնան իրենց աթոռներին....»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը