02 06 2023

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան մինչև 2018 թիվը գոյություն չի ունեցել. Իվետա Տոնոյան



Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ թելադրված իշխանական օրակարգով անընդհատ քննարկման առարկա է դառնում Ադրբեջանին անկլավների, հայկական գյուղերի վերադարձի հարցը, իսկ շրջափակման մեջ գտնվող արցախահայերի ճակատագրի հարցը երկրորդ պլան է մղվել: Այս մասին «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար։ Մենք ականատես ենք եղել մեր անկախ պետականության ստեղծմանը և կարծում եմ, որ մեր այդ պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է։

Այս 30 տարիների ընթացքում, և արցախյան պատերազմի ընթացքում մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով։ Ու այսօր վիճարկել այդ հայրենիքի սահմանների  լինել կամ չլինելու հարցը, ինձ համար դավաճանություն է»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ