Այն, ինչ տեղի է ունեցել, չի եղել այդպիսի աղետ մեր երկրի պատմության մեջ: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«1992-94 թվականներին Արցախի 4400 քառ. Կմ-ին գումարվել է 8200 քառ. և Արցախի հանրապետությունը դարձել է 12.600 քառ: Երեկ չէ առաջին օրը ստորագրվել է թուղթ, որով 12.600-ից 10.100-ը տրվում է թուրքերին, մնում է 2,5 հազար: Նման ձևով 10.100-ը հանձնելն անընդունելի է, ուզում եմ ձեզ ասել, որ այս հետքը երկու տարի առաջ երևում էր, երբ հարձակվում էր քաղաքական կուսակցությունների, ստրագեդիական դաշնակիցների ու նախկին զինվորականների վրա:
Այս տարի հոկտեմբերի 8-ին դեռևս, երբ մարտերը գնում էին Հադրութի կողմում, արդեն մշակվել էր, որ պետք է Շուշին հանձնենք: Չնայած այնտեղ, որտեղ հերոս տղաները կանգնած էին, կարող էին հակագրոհել, հետ բերել, չէր թույլատրվում: Շուշին գրավելուց նրանք գրավում էին, մենք գալիս հետ էինք գրավում, նորից գրավում էին, ու մեզ ասում էին հետ եկեք, որովհետև հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր, որ Ալիևն ուզում է բոլոր յոթ շրջանները, գումարած Շուշին ու մի բան էլ Հայաստանից:
Սա անընդունելի բան է, սա արվում է նրա համար, որպեսզի ունենանք զրոյական պրոբլեմներ իբր թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և հետո ինչ ուզենք անենք:
Մի բան էլ՝ ասում են՝ մեր ստարգեդիական դաշնակիցը՝ Ռուսասատնը չօգնեց , մենք աղաչել ենք, որ սա ստորագրենք, որովհետև Ալիևն ասում էր լրիվ եմ ուզում վերցնել, մենք խնդրել ենք սրա համար: Հիմա այսպիսի մարդը մնա իշխանության , ինչ ենք անելու, վստա՞հ եք, որ վաղը Երևանը չի տալու: Ոչ մի դեպքում, նա պետք հեռանա օր առաջ, ժամ առաջ»:
Կամ ինչպե՞ս տանենք երկրի այն նախագահին, որ ասում է՝ ես տեղյակ չեմ, ինչո՞ւ դու փալաս ես, որ տեղյակ չես: Սահմանադրությամբ քաղաքացիների, արցախցիների կյանքի պատասխանատուն Արմեն Սարգսյանն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը