«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադրի Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այս գիշերվա իրադարձությունները ծանրագույն փորձություն են մեր երկրի, ժողովրդի, և մինչև արյան վերջին կաթիլը կռվող բանակի համար։ Մեր թիկունքում տեղի է ունեցել դավադրություն, որը վաղուց էր պատրաստվում, ունի խորը արմատներ, և որը հանգեցրեց նրան, որ հաղթանակին հավատող և հերոսաբար կռվող ժողովուրդն ու բանակը կանգնեցվեցին փաստի առաջ։
Ժամանակը և պատմությունը կբացահայտի բոլոր դավադիրներին, թեև հիմա էլ շատ բան պարզ է։ Մինչ այդ, խնդրում եմ իմ բոլոր ընթերցողներին պահպանել զգոնություն և զսպվածություն, չտրվել սադրանքներին, թույլ չտալ որևէ բռնություն, և առավել ևս թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Երևանի փողոցները։ Մենք պետք է այս փորձությունից դուրս գանք սառը բանականությամբ և վճռական կամքով, միայն այդ դեպքում հույս կա նվազագույնի հասցնել մեր կորուստները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը