WarGonzo-ն հայտնում է․ «Մենք հստակ գիտենք, որ Արցախի Պաշտպանության բանակի տեխնիկան՝ տանկերը, զրահամեքենաները, մի քանի թևով կանգնած են Շուշիի մատույցներում և մարտեր են վարում։ Քաղաք է մտել հակառակորդի հերթական խումբը։ Կհաջողվի՞ արդյոք նրան վերջնական ամրապնդվել՝ հարց է։ Պատասխանը հնարավոր է՝ շուտով լինի։ Մեր տվյալներով Ստեփանակերտը հանձնել դեռևս ոչ ոք չի պատրաստվում, ինչպես և Շուշիից վերջնականապես նահանջել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը