Մենք այդ նախագիծը դեռ չենք ստացել և չենք քննարկելի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադառնալով նրան, որ իշխող ուժը ռազմական դրության կանոնների խախտումները քրեականացնող օրինագիծ է պատրաստվում բերել օրակարգ:
Տոնոյանը նկատեց, որ կարող է ներկայացնել միայն իր անձնական կարծիքը. «Ինձ համար բացարձակ անընդունելի է խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած դրսևորում, կարծում եմ, որ թե՛ լրատվամիջոցները, թե՛ քաղաքացիները ունեն բավական չափով պետականամետ գիտակցություն, որ ռազմական դրության պայմաններում հանդես չգան այնպիսի գործողություններով կամ գործիքակազմով, որը կարող է վնասել պետությանը: Սա իմ անձնական դիրքորոշումն է, մենք խմբակցությունում օրինագծի հետ կապված հարց դեռ չենք քննարկել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը