07 11 2020

Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև:

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների և դրանում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների առավել ակտիվ ներգրավման առնչությամբ:

Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ կրակի դադարեցման և քաղաքական և դիվանագիտական ​​լուծում ապահովելու ուղղությամբ:

Նրանք վերահաստատեցին Ռուսաստանի և Ֆրանսիայի համաձայնեցված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ