ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ կառավարության մասին օրենքը, որն այսօր ուժի մեջ է մտնում: Այս մասին հայտնում է НТВ-ի Telegram ալիքը:
Օրենքով սահմանվում են հետևյալ փոփոխությունները՝
Վարչապետին այսուհետ նախագահը կարող է նշանակել միայն Պետդումայի կողմից նրա թեկնածության հաստատումից հետո: Եթե Պետդուման 3 անգամ մերժում է տվյալ թեկնածությունը, ապա նախագահը իրավունք է ստանում ինքնություն նշանակում կատարել:
Ուժային բլոկի նախարարներին և ԱԳՆ ղեկավարին նախագահը կարող է նշանակել Դաշնային խորհրդի հետ քննարկումներից հետո, մյուս նախարարներին հաստատում է Պետդուման՝ նախագահի առաջարկի հիման վրա:
Փոխվարչապետերի և նախարարների թեկնածութունները ևս Պետդուման կարող է մերժել 3 անգամ, որից հետո նախագահը ինքնություն է նշանակում կատարում:
Նախագահը, ինչպես նախկինում, ինքը կորոշի նախարարների կաբինետի կառուցվածքը, այդ թվում, թե ով է ենթարկվելու իրեն, ով՝ վարչապետին:
Նախարարներին թույլատրվում է զբաղեցնել դաշնային, շրջանային և տեղական պաշտոններ, սակայն նրանք չեն կարող լինել խորհրդարանականներ:
Վարչապետի հրաժարականը այլևս չի ենթադրի կաբինետի հրաժարական. նախագահը կարող է փոխել վարչապետին՝ պահպանելով կառավարության կազմը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը