Այդ ե՞րբ է եղել, որ պատերազմի ժամանակ հարցի դիվանագիտական լուծում է եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է», - ասաց ԱԳ փոխնախարարը։
Հարցին վարչապետի ՌԴ ուղարկված նամակից հետո սկսվել են խորհրդակցություններ թե ոչ Քոչարյանը խուսափեց պատասխանել։
Հարցին, թե իր պատկերացմամբ, հաղթանակը ո՞րն է, Շավարշ Քոչարյանն արձագանքեց.
«Հաղթանակը նա է, երբ որ հակառակորդը պարտվում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը