«Այսօր արցախյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է, սա ճշմարտություն է, որը բոլորիս համար պետք է ակնհայտ լինի։ Կախված մեր հաջողություններից, որոնք, կարծում եմ, բոլորս էլ զգում ենք, որ մոտակա ժամանակներում լինելու են, էապես փոխվելու է ամեն ինչ»,- այսօր խորհրդարանում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառալով արցախյան խնդրի լուծմանը։
Նրա խոսքով, ԼՂ խնդիրը վերաբերում է և՛ Հայաստանի դաշնակից, և՛ հարևան երկրներին, ու ակնհայտ է, որ հույս դնելը, թե ուրիշն է կռվելու քո փոխարեն, ուղղակի կործանարար է։
Ըստ փոխնախարարի, առաջին հերթին, հայ ժողովուրդը պետք է պահի իր հողը, իր գոյատևման համար առաջին հերթին պետք է հայ ժողովուրդը պայքարի։ Այլ բան է, որ Հայաստանը պետք է ձգտի՝ առավելագույն աջակցություն ստանալ թե՛ իր հարևաններից, և թե՛՝ դաշնակիցներից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը