Վարչապետ Փաշինյանն օրեր առաջ դիմել է ՌԴ նախագահին՝ հաշվի առնելով այն, որ ռազմական գործողությունները Հայաստանի սահմաններին են մոտեցել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանը դիմելու ՀԱՊԿ-ին, քանի որ արդեն հրետանակոծվում է Հայաստանի Դավիթ Բեկ համայնքը, և կա զոհ:
«Այդ առնչությամբ վարչապետը խնդրել էր անհապաղ խորհրդակցություններ սկսել. Խորհրդակցություններն արդեն սկսված են: Վարչապետը ՌԴ նախագահին դիմել էր՝ հղում կատարելով հայ-ռուսական պայմանագրին»,- ասել է նա՝ հավելելով, որ վարչապետի նամակ-դիմումը և խորհրդակցությունների մեկնարկը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի սկիզբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը