31 10 2020

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Քաղաքացիները կընտրեն 10-րդ գումարման օրենսդիր մարմնի պատգամավորներին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Կընտրվեն 150 պատգամավորներ, 120-ը կընտրվի համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով:

Մինչ այդ կուսակցական ցուցակներով եւ մեծամասնական ընտարակարգով ներկայացվածությունը հետեւյալ ձեւաչափով էր՝ 77/73, համապատասխանաբար: Համարվում է, որ Վրաստանի համար համամասնական համակարգն ավելի դեմոկրատական է:

Ընտրություններին մասնակցում են 48 քաղաքական կուսակցություններ եւ երկու դաշինք: 30 միամանդատ շրջաններում մոտ 490 թեկնածու կա: Համապատասխանաբար, մրցակցությունը շատ լուրջ է:

Վրաստանում այժմ գործում է նոր ընտրական կանոն, որը նախատեսում է պարտադիր գենդերային քվոտաներ. կուսակցական ցուցակները պետք է այնպես ձեւավորվեն, որ այնտեղ լինի կանանց առնվազն 25%:

Վրաստանում ընտրական գործընթացը սկսվել է այսօր առավոտյան ժամը 08:00-ից, քվեարկությունն ընթանում է սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի կիրառմամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԿԸՀ խոսնակ Աննա Միքելաձեն:

Քանի որ ընտրություններն անցկացվում են կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, ձեռնարկվել են անվտանգության հավելյալ միջոցառումներ:

Նրա խոսքով՝ քվեարկությունը սկսվել է 127 հատուկ ընտրատեղամասերում, որոնք ստեղծվել են ինքնամեկուսացման կամ կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների համար: Նրանք կարող են քվեարկել 311 շրջիկ քվեատուփերի օգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ