31 10 2020

Եվրամիությունը 400 հազար եվրո է հատկացրել ԼՂ բնակչությանն օգնելու համար

Եվրամիությունը 400 հազար եվրո է հատկացրել ԼՂ բնակչությանն օգնելու համար

Եվրամիությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Մենք լրացուցիչ 400 հազար եվրոյի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար», - ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են քաղաքացիական անձանց կյանքեր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ