Այս պատերազմը ավելի բյուրեղացրեց Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողության դրսևորումները և դրանք ի ցույց դրեց աշխարհին: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին:
«Բացի այն, որ Թուրքիան սրանով ներգրավվում է կոնֆլիկտի մեջ, դա նաև Թուրքիայի բացահայտ արհամարհանքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի նկատմամբ: Սա բացահայտ մարտահրավեր է աշխարհում ձևավորված ձևաչափերի, միջազգայնորեն ճանաչված հարթակների նկատմամբ, և Թուրքիայի բացահայտ նկրտումներն են՝ մտնելու տարատեսակ կոնֆլիկտների մեջ, որոնցում չունի կարգավիճակ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը