«Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, քաղաքացիական բնակչության թիրախավորումը մեծապես կախված է հենց այդ հայատյաց քաղաքականությամբ»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Կա խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ միջազգային կոնվենցիա, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ խտրական վերաերմունքից՝ ռասայական, էթնիկական ծագմամբ պայմանավորված։ Կա նաև Ադրբեջանի նկատմամբ դատավարական գործողություններ սկսելու հնարավորություն։ Եվ մենք հնարավորություն ունենք դատական գործընթաց սկսելու՝ այդ կոնտեքստով։ Եվ ես հույս ունեմ, որ ՀՀ-ն այդ գործիքն օգտագործելու է և Ադրբեջանի դեմ դատական հայց է սկսելու հայատյացության պայմանավորված այս ամենը սկսելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը