ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների էլ ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Էրդողանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ շփումների և անհապաղ հրադադարին ու էսկալացիայի թուլացմանը հասնելուն ուղղված քայլերի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը