27 10 2020

Փաշինյանը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարը Ադրբեջանի կողմից խախտելու վրա

Փաշինյանը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարը Ադրբեջանի կողմից խախտելու վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Պոմպեոն երկու կողմերին կոչ է արել՝ հետևել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը

Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել նաև Արդբեջանի նախագահի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ