ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Մեր պատմության մեջ չի եղել դրվագ, երբ եղել է դիմադրությունը կազմակերպող կարող ուժ և չի եղել արդյունավետ ու փրկարար դիմադրություն կամ պաշտպանություն։ Այսօրվա ղեկավարությանը ժողովուրդը տվել է բառի բուն իմաստով ամեն ինչ, չկա որևէ բան, որ կարող էր ավել ստանալ որևէ ղեկավարություն մեր ժողովրդից, քան ստացել է այս մեկը։ Ու հիմա որևէ ձև ակնարկել անգամ, որ որևէ բանում մեղավոր է ժողովուրդը (ով այս օրերին մի կողմից հուղարկավորում է իր զավականերին, պայքարում ծանր տնտեսական պայմանների ու համավարակի դեմ բայց մյուս կողմից ուժ գտնում իր մեջ շարունակելու պայքարը) նվազագույնը ստորություն է։
Ափսոս՝ հիմա Արամներ չկան պետության ղեկին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը