Պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովի հետ, հաղորդել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը:
Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը:
Քարտուղարը նաեւ ընդգծել է համանախագահների հովանու ներքո կողմերի միջեւ բանակցությունները սկսելու կարեւորությունը հակամարտությունը կարգավորելու համար Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժ չգործադրելու կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջության եւ իրավահավասարության, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը