23 10 2020

Թրամփը հայտնել է, որ մասնակցում է ԼՂ հարցով բանակցություններին

Թրամփը հայտնել է, որ մասնակցում է ԼՂ հարցով բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Վաշինգտոնում ընթացող Ղարաբաղի հարցով բանակցություններին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն Telegram-ում։

«Հաջողվել է հասնել շատ դրական առաջընթացի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգոտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին։ Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Երկուստեք վերահաստատվեց հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ