14 02 2025

Եվրոպան պետք է պատասխանի Թրամփի «էլեկտրաշոկին»․ Էմանուել Մակրոն

Եվրոպան պետք է պատասխանի Թրամփի «էլեկտրաշոկին»․ Էմանուել Մակրոն

 

ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփի առաջին քայլերը ցնցումներ են առաջացրել Եվրոպայում: Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ արտաքին ցնցումը կարող է օգնել Եվրամիությանը (ԵՄ) վերակազմավորվել ժամանակի պահանջներին համապատասխան։

«Սա էլեկտրական շոկ է։ Մեզ անհրաժեշտ են ասիմետրիկ ազդակներ, արտաքին ազդակներ»,- ասել է Մակրոնը։ «Սա այն պահն է, որ Եվրոպան արագացնի և գործի»,- հավելել է նա՝ զգուշացնելով, որ ԵՄ-ն այլ ելք չունի։

Մակրոնի խոսքով՝ «ծայրահեղ ռազմավարական անորոշությունը» կօգնի սթափեցնել այն եվրոպական երկրներին, որոնք հույս ունեին պահպանել «ռազմավարական կախվածությունը» ԱՄՆ-ից:

Եվրոպան կարող է հասնել «ռազմավարական զարթոնքի»՝ ներդրումներ կատարելով պաշտպանության ոլորտում և հասնելով ՀՆԱ-ի աճին՝ ավելի լայն տնտեսական ինտեգրման և ապակարգավորման միջոցով, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի կարծիքով՝ Եվրոպայի ապագա ռազմական ներուժը պետք է նրան հնարավորություն տա գործելու «նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»։ Մակրոնի խոսքով՝ դրա համար կպահանջվի 5-10 տարի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ