ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որն արգելում է սեռափոխությունը 19 տարեկանից ցածր անձանց համար։
«Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ կառավարությունը չի ֆինանսավորի, հովանավորի, խրախուսի կամ աջակցի, այսպես կոչված, «երեխայի անցումը մեկ սեռից մյուսը», և խստորեն կկիրառի բոլոր օրենքները, որոնք արգելում կամ սահմանափակում են այդ կործանարար և կյանքը փոխող ընթացակարգերը»,- ասված է ԱՄՆ նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ պաշտոնը ստանձնելուց հետո, Թրամփը հրաման էր ստորագրել, որով ԱՄՆ-ում ճանաչում է երկու սեռ՝ արական և իգական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը