Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի նախագահի պաշտոնական կայքը, զրույցի ընթացքում Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ:
«Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար», - ասել է Իրանի նախագահը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Իրանի սահմանամերձ քաղաքներում անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, Իրանի նախագահն ասել է, որ իրենց դիրքորոշումն այս առումով բավականին պարզ է։ « Կարծում ենք, որ պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ: Բանակցությունները կլուծեն խնդիրը»,- եզրափակել է Ռոհանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը