«Արտասահմանյան մամուլում վերջին օրերին լայնորեն քննարկվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հանդիպումը: Խոսվում է այն մասին, թե ինչպես է բրիտանական հետախուզությունն ուզում իր վերահսկողության տակ առնել Ուկրաինայի նախագահականը։ Ռիչարդ Մուրը մինչ նոր նշանակումը (2020թ․ հուլիս) զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Շատ է գրվում այն մասին, որ Մուրը և Էրդողանը մտերիմ ընկերն եր են։ Մի կողմից սա, մյուս կողմից Թուրքիայի հաստատակամությունը մեր սահմաններին տեղի ունեցողի կապակցությամբ․ ինչ-որ կա՞պ եք տեսնում»,- Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ «Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի» նախագահ Ալեքսանդր Ամարյանին հարց ուղղեց Շավարշ Գևորգյանը։
Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց․ «Միանշանակ այո: Իր համար առաջին հերթին գործում է պետական շահը, հետո նոր ընկերության խնդիրը, ընկերական կապ չունի։ Հատուկ հետախուզության՝ արտաքին հետախուզության պաշտոնում մինչև նշանակվելը, նա ունեցել է մեծ դերակատարություն Միջին Արևելքում։ 2014-17 թթ եղել Թուրքիայի դեսպանը, 90-ականներին էլ եղել է Թուրքիայի դեսպանատան աշխատակից՝ ոչ դեսպանի կարգավիճակով: Նա ծնվել է հայտնի դիվանագետի ընտանիքում։ Բայց 1987 թվականից աշխատելով Անգլիայի հատուկ ծառայություններում, նա եկել է ստանձնելու դեսպանի պաշտոնը, իսկ դա նշանակում է, որ նա Թուրքիայում եղել է անգլիական արտաքին հետախուզություն ռեզիդենտը, ղեկավարողը։ Թուրքիայում եղել է 2016 թվականի հեղաշրջման փորձը, և առաջին եվրոպական պետությունը, որ կանգնել է Էրդողանի կողքին, եղել է ինքը և, ինչպես ասում են, մեղավորության ալիքը շուռ է տվել Ամերիկայում Գյուլենի վրա՝ պաշտոնապես հայտարարելով, որ Գյուլենի մեղքն է։ Դրանից հետո Էրդողանի հետ մտերմացել են։
Ռիչարդ Մուրի ծնողները, որպես դիվանագետ, աշխատել են Ռուսաստանում, դրա համար նա շատ լավ տիրապետում է ռուսերենին, հոյակապ տիրապետում է թուրքերենին, նա նույնիսկ իր թվիթները թուրքերեն է գրում թվիթերյան էջում։ Ինքն Օքսֆորդի շրջանավարտ է՝ երեք մասնագիտությամբ՝ քաղաքականություն, տնտեսագիտություն և փիլիսոփայություն։
Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ռիչարդ Մուրն առաջ է տանում Մեծ Բրիտանիայի գաղափարները և հետաքրքրությունը․ դա կովկասյան տարածքն է: Ռիչարդ Մուրն առաջինն է հայտարարել, որ Կովկասում և Թուրքիայիում պետք է իրար հետ լինել ռեգիոնալ մի անկլավ, դա պետք է ղեկավարի Թուրքիան․ դա իր կարծիքն է ու դա հրապարակել է ռուսական և անգլիական լրատվամիջոցներում և մի մասով էլ՝ թուրքականաններում:
1940-ականներին Մեծ Բրիտանիան ծրագիր է մշակել՝ ինչպես անել, որ Հարավային կովկասում գնա վիճակը դեստաբիլիզացիայի։ Այդ փաստաթղթերը 50 տարի անցնելուց հետո, դա արխիվացման գաղտնիության տարին էր, 1990 թվակններին Մեծ Բրիտանիան նորից երկարաձգում է գաղտնիությունը ևս 25 տարի՝ մինչև 2015 թվականը, դրանից հետո նորից է երկարացնում։ Այդ ծրագիրը ցույց է տալիս, որ իրենք պատրաստվում են դա իրագործել, եթե չեն թողնում բացահայտել բովանդակությունը։
Բոլոր ահաբեկչական խմբավորումները, հիմնականում այն կառույցները, որ գործում են Թուրքիայում, Ադրբեջանում և Կովկասում, հիմնական ծագումը թուրքական պետությանն է»։
Թվարկելով ահաբեկչական կազմակերպությունների անվանումները, Ալեքսանդր Ամարյանն ասում է․ «Սրանց հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ իրենք կարողանան Կովկասի տարածքում ստեղծել ոչ ստաբիլ իրավիճակ, որի հետևանքով Թուրքիան կարողանա գալ և սկսի գրավելը կամ այլ քաղաքական նպատակներ իրականացնելը»։
Ալեքսանդր Ամարյանի խոսքով, նախորդ տարի սեպտեմբերին Բաքվում սկսվեցին զորավարժություններ, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ պետությունների հատուկջոկատայինները։ Եվ այդ ժամանակ պատրաստություն են տեսել արցախյան այս պատերազմին։ Պարզապես կորոնավիրուսն է խանգարել ավելի շուտ սկսելուն։
«Դրա հետ միաժամանակ, Ադրբեջանում ակտիվորեն աշխատում են «Գորշ գայլեր»-ը, ունեն այնտեղ մասնաճյուղեր, որոնք ամբողջ Ադրբեջանով գործում են։ Սա արդեն թուրքական հատուկ ծառայություններն են, որոնց կայացման մեջ մեծ դեր է ունեցել Ռիչարդ Մուրը։ Իրենք ակտիվորեն դրան մասնակցել են, որովհետև իրենք տեսնում են, որ իրենց քաղաքականությունը կապված էներգետիկ ռեսուրսների հետ, իսկ անգլիացիներին հետաքրքրում է այստեղ ոչ թե հայերը կամ ինչ-որ տարածքը, այլ Բաքվի, Հայաստանի էներգետիկ ռեսուրսները»,- հավելեց Ալեքսանդր Ամարյանը՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Մուրի հանդիպումից հետո Զելենսկին կնքում է պայամանգիր Էրդողանի հետ։ «Եթե զուգահեռներ անցկացնենք, ոչ մի բան հենց այնպես չի լինում: Ռիչարդ Մուրը ճնշելով, համոզելով Զելենսկիին բերում և այն բանին է հասցնում, որ Զելենսկին չհասկանալով՝ կնքեց մի պայմանագիր, որի հետևանքով նա և՛ Ղրիմը կտա Թուրքիային և՛ Սև ծովում իր նավատորմերն ու նավահանգիստները»,- հավելեց բանախոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը