20 10 2020

Հարձակումներն իրականացվում են կասետային զինատեսակներից, որոնք արգելված են միջազգային իրավունքով. ՀՀ ՄԻՊ



Սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական զինված հարձակումները՝ Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվում են նաև թիրախային կերպով՝ վնասներ պատճառելու մտադրությամբ: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք հենց առաջին օրվանից սերտորեն համագործակցում ենք Արցախի ՄԻՊ-ի հետ՝ թե՛ ինֆորմացիոն փոխանակման առումով, թե՛ իրավական վերլուծություններ ու զեկույցներ կազմելու առումով: 

Ես ուզղում եմ կարևորագույն մի հարց ընդգծել՝ այս ողջ իրադարձությունների, զինված հարձակումների ուսումնասիրությունների արդյունքով մենք պետք է հասկանանք դրա իրական տրամաբանմությունը և իրական դրդապատճառները: Հարցն այն է, որ կան մի քանի հիմնարար գործոններ, որոնք մեզ համար կորևորագույն նշանակություն ունեն: Այս զինված հարձակումներն ուղեկցվում են Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային հարձակումենրով, դրանք ոչ արդեն այնքան խտրականություն չապահովող հարձակումներ են, որոնք իրականացվում են արգելված կասետային զինատեսակներից, որոնք ուղից արգելված են նաև միջազգային իրավունքով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ