««Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը միացել է մյուս արտախորհրդարանական ուժերի հայտարարությանը, որովհետև մենք առաջին օրվանից ենք ասում, որ մեր երկրում միասնություն է հարկավոր, և բոլոր կարող ուժերը պետք է մոբիլիզացվեն»,- Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, մի շարք քաղաքական ուժեր կոչով դիմել էին կառավարությանը և պահանջել
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը կարծում է, որ գոնե այս պահին պետք է խուսափել նախկինների ու ներկաների պիտակավորումներից և մեկտեղել ուժերը․ «Այստեղ չկան նախկիններ ու ներկաներ, որովհետև մենք խոսում ենք միասնության, ազգային մոբիլիզացիայի և և կոնսոլիդացիայի մասին: Բոլոր նրանք, ովքեր այս պահին կարող են օգտակար լինել պետությանը, պետք է օգտակար լինեն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ամեն մեկն իր մասով պետք է ամեն ինչ անի, որպեսզի հաղթանակը կերտենք միասին: Եվ այստեղ արդեն կառավարությունը պետք է, իմ կարծիքով, լսի գոնե մանրամասները, թե ինչպիսի առաջարկներ կան այս քաղաքական ուժերի կողմից, որոնք ստորագրել են այդ հայտարարության տակ, նոր եզրակացություններ և որոշումներ կայացնի: Հիմա չգիտենք՝ արդյոք կլինի՞ արձագանք, թե՞ մամուլի խոսնակի ասածն արդեն արձագանք էր»:
Արման Ղուկասյանը նաև անդրադառնում է այն մեղադրանքներին, որոնք հնչեցին կուսակցությունների հասցեին նման առաջարկ անելու համար: «Երեկվանից այդ թեման մեծ դիսկուրս է առաջացրել, և ինչ-որ մարդիկ, հասարակական գործիչներ, չնայած իրենցից որոշներին նույնիսկ ես չեմ համարում հասարակական գործիչներ և փորձագետներ, ուղղակի ծառայում են որոշ օտաերկրյա ուժերի, փորձում էին պիտակավորումներ տալ, ցույց տալ, որ սա իբր Սահամանդրական կարգի խախտում է: Ես կարծում եմ, որ հենց այդ մարդիկ, ովքեր միասնության կոչեր են անում, հենց իրենք են առաջին պառակտողները: Այդ մարդկանց ուղղակի կուզեի կոչ անել, որ զերծ մնան նման գնահատականներից, սա մեր առաջարկությունն է․ եթե ունեն իրենք ավելի խելամիտ առաջարկություն, թող հանդես գան, բայց թողնեն իրենց քննադատողկան ոճը, որովհետև բացի քննադատությունից այս տարիների ընթացքում չեմ տեսել որևէ կոնսրուկտիվ բանով զբաղվեն»:
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում նախկին բոլոր ղեկավարներն էլ կարող են օգտակար լինել․ «Մեր քաղաքական ուժը ստորագրել է, որովհետև վստահ է, որ բոլորն ունեն անելիք, ու բոլորը կարող են օգատակար լինել: Ես ևս մեկ անգամ նշեմ, որ նախկին ու ներկա այս պահին չկա, չկա իշխանություն ու ընդդիմություն, հիմա պետք է մարդկանց փորձն ու գիտելիքները համադրել, որ կարողանանք միասնական ճակատով այս ամենի դեմ պայքարել և հաղթանակը միասին կերտել: Եվ պատերազմական իրավիճակն է միասնականություն թելադրում: Ու որևէ ամբիցիա իշխանության գալու կամ իշխանությոնն ինչ-որ մեկից վերցնելու, ինչպես փորձում են բնութագրել, դա անհեթեթություն է ուղղակի: Եվ այս քաղաքական ուժերին որպես դավաճաններ հայտարարելն է դավաճանություն, երբ անհիմն կերպով մնացածներին մեղադրում են:
Պետք է նշեմ, որ այս հայտարարությամբ հանդես եկած քաղաքական ուժերի մոտ էլ գուցե ներքաղաքական օրակարգի հետ կապված տարբեր հայացքներ կան, բայց այս պահին այդ ամենը պետք է դնել մի կողմ, և դրել ենք մի կողմ ու այդ միասնության կոչն ենք անում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը