17 10 2020

Պատերազմին նախկին նախագահներին ընդգրկելը հնարավոր է փոխի գործողությունների ընթացքը․ Քաղտեխնոլոգ

Պատերազմին նախկին նախագահներին ընդգրկելը հնարավոր է փոխի գործողությունների ընթացքը․ Քաղտեխնոլոգ

Պատերազմական գործողությունների ժամանակ միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են կոչ անել համախմբման, որը, ըստ իրենց, կարող է բերել հաջողությունների․ Արմեն Բադալյան


Պատերազմական գործողությունների ժամանակ միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են կոչ անել համախմբման, որը, ըստ իրենց, կարող է բերել հաջողությունների։ Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց արտախորհրդարանական կուսակցությունների հայտարարությունը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նշենք, որ հայտարարությամբ կուսակցությունները պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին և Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Հարցին՝ արդյո՞ք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նախկին նախագահների ընդգրկումը կարող է փոխել ռազմական գործողությունների ընթացքը, Արմեն Բադալյանը պատասխանեց․ «Հնարավոր է, որ կփոխի պատերազմի ընթացքը, քանի որ նախկին նախագահները, հատկապես երկրորդ նախագահն այն գործիչներից է, որ պատերազմի ժամանակ  երկրորդական դեր չի կատարել։ Ի վերջո պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարներից են եղել Երկրորդ և Երրորդ նախագահները, Ապրիլյան պատերազմի ժամանակ են մասնակցություն ունեցել։ Կարող ենք նաև ասել, որ Երկրորդ նախագահը լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ, շատ ավելի լավ հարաբերություններ, քան գործող վարչապետը, բայց ենթադրում եմ, որ  անկախ այդ կուսակցությունների  կոչից  նախկին երեք նախագահներից ոչ մեկն էլ չի  ընդգրկվի այսօրվա իշխանությանների կողմից՝ այս պատերազմին»։
Թե ինչու իշխանությունները չեն ցանկանում պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության աշխատանքներում ներգրավվել նախկին ղեկավարներին, քաղտեխնոլոգը նկատեց․
«Քանի որ նախկին նախագահները դիտարկվում են ոչ թե պատերազմի միջով անցած փորձառու ղեկավարներ, այլ՝ քաղաքական մրցակիցներ։

Չէ՞ որ պատերազմն ամեն դեպքում  կավարտվի և, բնականաբար, այդտեղ շատ հարցերի ի հայտ կգան և ընդգրկելով ոմանց, կարող է նաև պատերազմական գործողությունները այլ ընթացք ստանան և փաստորեն՝ վարկանիշային խնդիրներ առաջանան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ