Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Բաքվի բռնապետը թուրքական լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում թույլ է տալիս կոպտագույն սխալներ՝ ակնհայտորեն իր դեմ տրամադրելով Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին։
Ակնհայտ է, որ, դիցուք, միևնույն տեքստում սկզբում Էրդողանին, իսկ հետո ամբողջ Թուրքիան «եղբայր» անվանելով,, նա բացահայտ մարտահրավեր է նետում, թե՛ Էրդողանին և թե՛ էրդողանական Թուրքիան, մեղմ ասած, ոչ միանշանակորեն ընդունող ռուսական քաղաքական վերնախավին, ինչից հնարավոր է և պետք է լիուլի օգտվել ի շահ Հայաստանի և Արցախի հանրապետությունների և հայ-ռուսական բարեկամության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը